«Տունդրան իսկապես այրվում է, բայց․․․»․ Պեսկովն արձագանքել է Բայդենի սկանդալային հայտարարությանը
Համաշխարհային Մամուլ«Տունդրան իսկապես այրվում է, բայց անտառները այրվում են նաև Կալիֆորնիայում, Թուրքիայում և աշխարհի այլ երկրներում: Կլիմայի փոփոխությունն է, որին բախվում են բոլորը»,֊ այսպես է արձագանքել Բայդենի հայտարարությանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը խնդիր ունի՝ «Տունդրան այրվում է», իսկ Պուտինը չի մասնակցում կլիմայական գագաթնաժողովին։
«Ռուսաստանն ավելի շատ մարտահրավերների է բախվում, քան մյուսները։ Ռուսաստանը պատասխանատու պաշտոն է զբաղեցնում, մենք բազմաթիվ ոլորտներում աշխատաշուկա ենք ձևավորել։ Ամենայն հավանականությամբ, դա չի զեկուցվել ԱՄՆ նախագահին, երբ նա դա ասել է», - հայտարարել է Պեսկովը: