ՌԴ Իրկուտսկի մոտ ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ռուսաստան
ՌԴ Իրկուտսկի մերձակայքում Ան-12 ինքնաթիռ է կործանվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Սիբիրյան ավիացիոն որոնողական փրկարարական կենտրոնից։
«Նախնական տվյալներով՝ կործանման վայրը հայտնաբերվել է։ Դա Պիվովարիխա գյուղի տարածքն է՝ օդանավակայանից ոչ հեռու: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս անցել է երկրորդ շրջան և անհետացել ռադարից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդանավում եղել է ութ մարդ։ «Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ, ինքնաթիռը հրդեհվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ, հրդեհը մարվում է։ Օդանավում ընդամենը երկու օդաչու է եղել։
«Վթարի վայրում ողջ մնացածներ դեռևս չեն հայտնաբերվել, ըստ նախնական տվյալների՝ բոլորը մահացել են»,- ասել է աղբյուրը՝ չնշելով, թե քանի մարդ է եղել օդանավում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)