Ճապոնիայում երկու տղամարդ է ձերբակալվել շների հետ դաժան վերաբերմունքի համար
Համաշխարհային ՄամուլՃապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի ոստիկանությունը հինգշաբթի օրը երկու տղամարդու է ձերբակալել՝ կասկածելով մոտ 450 շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որոնք պահվում էին ոչ պատշաճ պայմաններում:
Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, շներին անհրաժեշտ խնամք չցուցաբերելու մասին բողոքը ոստիկանություն է ներկայացվել դեռ հունիսին, սակայն հետաքննությունն իրականացվել է միայն սեպտեմբերին։
Հետաքննության արդյունքում՝ երկու տղամարդ է ձեբակալվել՝ հաստատության սեփականատերը և աշխատակիցը։
Թե ինչ պատիժ է սպառնում նրանց, հայտնի չէ։