Ճապոնիայի վարչապետը միանգամից երկու պաշտոն կզբաղեցնի
Համաշխարհային ՄամուլՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ անձամբ կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ մինչև հաջորդ կառավարության ձևավորումը։
Ուղիղ մեկ ամիս առաջ Կիսիդայի գլխավորությամբ Ճապոնիայում կառավարություն կազմվեց։
«Մենք հանրության աջակցությունն ենք ստացել համընդհանուր ընտրություններում։ Ես կցանկանայի անհապաղ սկսել հայտարարված քաղաքական կուրսի իրագործումը»,- ասել է Կիսիդան։
«Արտաքին գործերի նախարար Մոտեգին եթե այսօրվա նիստում հաստատվի կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում, կլքի իր պաշտոնը: Եթե դա տեղի ունենա, ես մտադիր եմ համատեղել երկու պաշտոնները և հանդես գալ՝ որպես արտաքին գործերի նախարար՝ մինչև կաբինետի հաջորդ կազմը հաստատվի»,- ասել է Կիսիդան։