Վիետնամում 18 նորածին սխալմամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Համաշխարհային ՄամուլՎիետնամի մայրաքաղաք Հանոյի բժիշկները սխալմամբ 2-6 ամսական 8 երեխայի պատվաստել են Pfizer-ի և BioNTech-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, հայտնում է տեղական Vietnam News-ը:
Հանոյի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։ Այն բանից հետո, երբ մայրաքաղաքի առողջապահության վարչությունն իմացել է սխալ պատվաստման մասին, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտման և բուժման նպատակով։
Ըստ Հանոյի ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների՝ պատվաստված նորածինների վիճակը կայուն է։ Սակայն նրանցից մի քանիսը պատվաստումից հետո ջերմություն են ունեցել, ներարկման տեղում կարմրություն ու այտուց է առաջացել, թեև սրանք պատվաստման սովորական հետևանքներ են, նշում է թերթը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ-ի բժշկական կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Pfizer պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների համար: