Ալիևը որոշել է ցուցադրական «սաֆարի» սարքել թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար. Wargonzo
Համաշխարհային ՄամուլWargonzo նախագծին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այսօր Շուշիի մոտ գտնվող խաչմերուկում ադրբեջանցիների արձակած կրակոցների մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, որի հետեւանքով ունենք մեկ զոհ, եւս երեք քաղաքացի վիրավորել։
Ըստ Wargonzo-ի աղբյուրների, Արցախի չեզոք գոտում մարդասիրական աշխատանքներն իրականացվում են միայն մի շարք պաշտոնական համաձայնեցումներից հետո՝ ադրբեջանական և հայկական կառույցների միջև, ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
«Այսինքն ՝ «գորշ գոտի» յուրաքանչյուր մուտքի մասին ադրբեջանական կողմին նախապես տեղյակ են պահում։ Բացի այդ, սանիտարական ծառայությունների աշխատակիցները կրում են համապատասխան տարբերակիչ հագուստ ՝ կապույտ կոմբինեզոններ։ Նրանց շփոթել դիվերսանտների հետ ՝ անհնար է»,- հայտնում են նախագծի տելեգրամյան ալիքից։
Հաշվի առնելով, որ այդ ժամերին Իլհամ Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը գտնվում են Շուշիում, հավատալ, որ ավտոմատ զենքից ջրագծի ուղղությամբ պատահաբար կրակ են բացել, պարզապես հնարավոր չէ։
«Նման միջադեպերի կամ կասկածելի տեղաշարժերի մասին անմիջապես զեկուցում են առնվազն անվտանգության ծառայության պետին, դրանից հետո արդեն հետևում է «կրակ» հրամանը։ Այսպիսով տպավորություն է ստեղծվում, թե Ալիևը որոշել է ցուցադրական սաֆարի սարքել թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Դա չափազանց սիմպտոմատիկ փաստ է։ Այս արյունոտ ակցիան ենթադրում է, որ ակնհայտ թքած ունեն այն ջանքերի վրա, որոնք ձեռնարկվել են տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում։