Բելառուսում հայտնել են, որ մոտ 100 միգրանտ անցել է Լեհաստան
Համաշխարհային ՄամուլԲելառուսի սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարից մինչև 100 հոգանոց մի խումբ տեղափոխվել է Լեհաստանի տարածք և գտնվում է սահմանին լեհական կողմի ստեղծած փշալարերի մոտ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Փախստականների խումբ կա անցակետի մոտ: Նրանք իսկապես գտնվում են Լեհաստանի տարածքում՝ մինչև 100 մարդ: Նրանք գտնվել են լեհական կողմից կառուցված փշալարերի մոտ»,- հայտնել են մամուլի ծառայությունում: Ինչպես նշել են կոմիտեում, խոսքը փախստականների մասին է, որոնց տեղաշարժը Լեհաստանի հետ հանրապետության պետական սահմանի երկայնքով գրանցել են բելառուս սահմանապահները անցած ուրբաթ օրը։ «Ընդհանուր առմամբ, իրավիճակը բելառուսա-լեհական սահմանին, որտեղ շարունակում են մնալ փախստականները, էապես չի փոխվել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։