Չինաստանում ռուսական ապրանքների մեջ կորոնավիրուս է հայտնաբերվել
Համաշխարհային ՄամուլՉինաստանի հյուսիսարևելյան Հեյհե քաղաքի իշխանությունները ստուգման ժամանակ Ռուսաստանից ներմուծված մի շարք ապրանքների փաթեթավորման մեջ հայտնաբերել են COVID-19 նմուշներ, ասվում է քաղաքի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդագրության մեջ։
Կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից երևում է, որ նոյեմբերի 13-ին քաղաքի պահեստներից մեկում, որտեղ պահվում էր Ռուսաստանից ներմուծված սննդամթերքը, մի քանի ապրանքների արտաքին փաթեթավորման վրա հայտնաբերվել են COVID-19 նմուշներ։
Վիրուսը հայտնաբերվել է ռուսական արտադրողներից մեկի շոկոլադե վաֆլիի, թխվածքաբլիթների, ժելե կոնֆետների և կաթի փոշու փաթեթների վրա: Կենտրոնից նշել են, որ ապրանքների փաթեթավորման ստուգումների ընթացքում դրանց իրացման վայրերում COVID-19-ի թեստի արդյունքները, սակայն, բացասական են եղել։
Հոկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները մեկ ամսով երկարաձգեցին ռուսական մեկ այլ ձեռնարկությունից՝ «Զարյա» ՍՊԸ-ից ապրանքների ներմուծման արգելքը՝ սառեցված ձկան արտաքին փաթեթավորման վրա նախկինում հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով։