Ռուսաստանը կշարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Պեսկով
ՌուսաստանՌուսաստանը կշարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում, իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդհանուր պայմանավորվածությունների կատարման միջոցով, չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը կշարունակի միջնորդել բանակցություններում: Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, և մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման երաշխիք»,- ասել է Պեսկովը։