«Լոլիկի պատերազմները» շարունակվում են. Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի ներկրումը
Ռուսաստան
Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել 16,5 տոննա ադրբեջանական լոլիկ մուտք գործել Ռուսաստան՝ դրանցում հայտնաբերված շագանակագույն կնճիռներ վիրուսի պատճառով։
Բեռը հետ է վերադարձվել Ադրբեջան։
Ադրբեջանի հետ «լոլիկի խնդիրները» սկսվել են 2020 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ Ռոսսելխոզնադզորը, սկզբունքորեն, արգելեց ադրբեջանական լոլիկի ներկրումը` դրանցում հարավամերիկյան լոլիկի ցեց և արևելյան ցեց հայտնաբերելու պատճառով։
Կարժ ժամանակ անց կողմերի բանակցությունների արդյունքում Ադրբեջանում մի քանի տասնյակ տնտեսվարող սուբյեկտների արգելքը հանվեց։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին