Մահացել է Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածյալներից մեկը
Համաշխարհային Մամուլ
Հայիթիի նախագահ Ժովենել Մոզիի սպանության մեջ կասկածյալներից մեկը մահացել է COVID-19-ի հետևանքով, հայտնում է տեղական Haiti24 թերթը։
Պորտալի տվյալներով՝ կասկածյալ Գիլբերտ Դրագոնը կալանքի տակ է եղել, երբ վատ է զգացել։ Նա հիվանդանոց է տեղափոխվել շնչառության խանգարման նշաններով։ Չորեքշաբթի օրը Դրագոնը մահացել է կորոնավիրուսի պատճառով։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Պիեռ Ռենե Ֆրանսուան հաստատել է ձերբակալվածի մահը, նշում է պարբերականը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի սկզբին, Թուրքիայում ձերբակալվել էր գործարար Սամիր Հանդալը՝ Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածյալներից մեկը, հայտնում են լրատվամիջոցները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան