Ռուսաստանը «կներխուժի» Ուկրաինա․ ԱՄՆ-ն նախազգուշացնում է
Համաշխարհային ՄամուլԱՄՆ հետախուզության աշխատակիցները զգուշացնում են դաշնակիցներին, որ քիչ ժամանակ է մնացել՝ թույլ չտալու Ռուսաստանին «ներխուժել» Ուկրաինա, գրում է New York Times-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ տագնապալի հայտարարություններ էր արել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, պատրաստվում է ներխուժում Ուկրաինա։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստանը «դեռ չի կողմնորոշվել», թե ինչ է մտադիր անել այն զորքերի հետ, որոնք «հավաքել» է Ուկրաինայի սահմանների մոտ, սակայն ԱՄՆ-ն դրան լուրջ է վերաբերվում։
«ԱՄՆ հետախուզության աշխատակիցները զգուշացնում են դաշնակիցներին, որ քիչ ժամանակ է մնացել՝ թույլ չտալու Ռուսաստանին ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում՝ դրդելով եվրոպական երկրներին աշխատել ԱՄՆ-ի հետ՝ մշակելու տնտեսական և ռազմական միջոցների փաթեթ՝ Մոսկվային զսպելու համար», - գրում է թերթը:
Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսն այս շաբաթ մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի դեսպաններին տեղեկացնելու Ուկրաինա Ռուսաստանի դեմ հնարավոր «ռազմական ներխուժման» մասին։ Ըստ իրազեկ պաշտոնյաների՝ Ռուսաստանի վերաբերյալ աճող մտահոգությունները եղել են ամենաքննարկվող «կարճաժամկետ սպառնալիքներից»: