Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը
Ռուսաստան
67 տարեկան հասականում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը․ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոկտեմբերին դերասանին հոսպիտալացրել էին կորոնավիրուսով: Այն ժամանակ նրա վիճակը կայուն ծանր էր:
Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին: Հայտնի է դարձել մի շարք ֆիլմերում մարմնավորած դերերով, ինչպես օրինակ «Շիրլի-Միրլի» ֆիլմում, «Իմ հիանալի դայակը» սերիալում: 2008 թվականին նրան շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արիստ» կոչումը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)