Թուրքիայի ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Duvar-ը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աջ ծայրահեղական Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Օլջայ Քըլավուզը վիրավորել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սալահեթթին Դեմիրթաշին։
«Սալահեթթին Դեմիրթաշն անարժանապատիվ ահաբեկիչ է և կեղտոտ մարդ»,- ասել է Քըլավուզը։
Լեզվակռվից հետո, որի ընթացքում պատգամավորները միմյանց անվանել են ահաբեկիչներ, նրանք անցել են ֆիզիկական ուժի գործադրման ու ծեծկռտուքի։
Սոյլուն նախընտրել է վիրավորել պատգամավորներին, այլ ոչ թե պատասխանել նրանց հարցերին, իսկ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մահիր Բաշարըրին էլ անվանել է «թունավոր օձ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)