Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պետական հեղաշրջում է նախապատրաստվում
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ասել է, որ տեղեկություններ ունի գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ ծրագրված պետական հեղաշրջման մասին։ Նրա խոսքով՝ ապստամբությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին։
«Ես տեղեկություն ստացա, որ ձմռան առաջին օրը մեր երկրում պետական հեղաշրջում է լինելու։ Մենք ոչ միայն հետախուզական տեղեկատվություն ունենք, մենք նույնիսկ ձայնային տեղեկատվություն ունենք, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկում են Ռինատ Ախմետովի մասնակցությունը Ուկրաինայում նախապատրաստվող հեղաշրջմանը»,- ասել է Զելենսկին։
Նախկին պատգամավոր և Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ նախագահ Զելենսկին ռազմական դրություն կմտցնի դեկտեմբերի 1-ին։
Խորհրդարանականը ենթադրել է, որ նման միջոցը թույլ կտա պետության ղեկավարին ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա և արգելել իր նախագահությունից դժգոհ ուկրաինացիների բողոքի ակցիաները։