Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
Համաշխարհային ՄամուլՆյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ դրություն է հայտարարել մինչև 2022 թվականի հունվարի 15-ը՝ կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է մարզպետի կայքում։
«Քանի որ Նյու Յորքում ներկայումս նկատվում է COVID-19-ի չտեսնված տեմպերով տարածում, ես արտակարգ դրություն եմ հայտարարում Նյու Յորք նահանգում մինչև 2022 թվականի հունվարի 15-ը»,- ասվում է հրամանագրում։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, հայտնել էր, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կրկին սկսել է աճել՝ վերջին շաբաթվա ընթացքում հասնելով օրական մոտ 92 հազարի։
Հիվանդացության աճը, ըստ CNN-ի, հանգեցրել է կորոնավիրուսով հոսպիտալացումների և մահացությունների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 48,1 միլիոն դեպք։ Մահացել է 776 349 մարդ։ Երկու ցուցանիշներով էլ երկիրն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։