Օգնեցեք տանջված ազգին. թալիբների առաջնորդն առաջին անգամ օգնություն է խնդրել աշխարհից
Համաշխարհային ՄամուլԹալիբների խոսնակը կոչ է արել միջազգային բարեգործական կազմակերպություններին «չհրաժարվել օգնությունից»: Նա խոստացել է, որ Դոհայում, ԱՄՆ-ի հետ հանդիպմանն ընդառաջ, կառավարությունը «չի միջամտի» այլ երկրների ներքին գործերին։ «Մենք փորձում ենք հնարավորինս շատ ժողովրդի խնդիրները լուծել։ Մենք բոլոր գերատեսչություններում արտաժամյա ենք աշխատում»,- ասել է Հասան Ախունդը:
Նա Աֆղանստանում սովի, գործազրկության և ֆինանսական փլուզման համար մեղադրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կառավարությանը:
«Մենք խնդրում ենք բոլոր միջազգային բարեգործական կազմակերպություններին չհրաժարվել օգնությունից և օգնել մեր հյուծված ազգին»,- իր ելույթում ասել է Ախունդը։