ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղակայում Ռուսաստանի հետ սահմանին․ Լավրով
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղակայում Ռուսաստանի սահմանին, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Միացյալ Նահանգները և դաշինքում նրա դաշնակիցները վերջին շրջանում զգալիորեն մեծացրել են իրենց ռազմական ակտիվությունը Սև ծովում։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ն փորձում է զորքերի խմբավորում ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական զարգացումն է։ ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դեպքումը։
Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում ռուսական ուժերի «տեղափոխման» առնչությամբ դեպի երկրի արևմտյան սահմաններ։ Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի։
Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա։