Պուտինը սպառնացել է Ուկրաինային նոր պատերազմով
Համաշխարհային ՄամուլՊուտինը զգուշացրել է Ուկրաինայում հարվածային համալիրների հայտնվելու հետևանքների մասին։
«Եթե Ուկրաինայում հայտնվեն հարվածային համալիրներ, որոնք կարող են հասնել Մոսկվա հաշված րոպեներում, Ռուսաստանը ստիպված կլինի ստեղծել նույն սպառնալիքներն՝ ի պատասխան»,֊ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Russia Calling!» ներդրումային ֆորումում իր ելույթի ժամանակ։
«Ռուսաստանն արդեն իսկ կարող է պատասխանել Ուկրաինայում Մոսկվային սպառնացող ցանկացած հարվածային համալիրի տեղակայմանը»,֊հավելել է Պուտինը։