Համաշխարհային էկոնոմիկայի վերականգնման տեմպերը կրկին կասկածի տակ են․ Պուտին
Համաշխարհային ՄամուլՀամաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը կրկին կասկածի տակ են դրվել կորոնավիրուսի նոր շտամով պայմանավորված հիվանդացության նոր ալիքի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Russia Calling!» ներդրումային ֆորումում իր ելույթում։
«Կորոնավիրուսի համաճարակը, իհարկե, արդեն գրեթե երկու տարի է, ինչ գտնվում է ընդհանուր ուշադրության կենտրոնում, դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ։ Դրա ազդեցությունը ներդրումների, բիզնեսի, համագործակցային կապերի վրա շատ մեծ է, այն ազդում է ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Վերականգնման տեմպերը, իհարկե, դարձյալ կասկածելի էին, իսկ պատճառը բոլորին քաջ հայտնի է՝ սա հիվանդության հերթական ալիքն է, որը պայմանավորված է կորոնավիրուսի նոր շտամով»,- ասել է Պուտինը։