ԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինային՝ նրա դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա «կունենա ամենալուրջ հետևանքները», Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Եվրամիությունը հստակ դիրքորոշում ունի՝ մենք աջակցում ենք Ուկրաինայի կայունությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մենք հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինային ցանկացած ագրեսիայի դեպքում, որը կունենա ամենալուրջ հետևանքները»,- ասել է նա։
Ստանոն ավելի վաղ հայտնել էր նաև, որ ԵՄ ԱԳ նախարարները դեկտեմբերի 13-ին իրենց հերթական հանդիպման ժամանակ ծրագրում են քննարկել Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները և մշակել միասնական եվրոպական դիրքորոշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային սպառնացել էր նոր պատերազմով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան