Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա․ Լուկաշենկո
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերը տարածաշրջանում անընդունելի են ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի համար, հաղորդում է Sputnik Belarus-ի Telegram-ը։
Բելառուսական պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքն այժմ «պիտակ է կախել» Ռուսաստանի վրա, թե իբր հարձակում է ծրագրում Ուկրաինայի դեմ։ «Ձեզ պատճառ է պետք Ռուսաստանին հոշոտելու համար: Թեև Ռուսաստանում ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա: Ռուսաստանը հիանալի տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում», - ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Ամանորից հետո շատ մեծ «բացահայտումներ» կլինեն։