Եղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily Express
Համաշխարհային Մամուլ
Եղիսաբեթ II-ն սկսել է թագավորական իշխանությունը իր որդուն՝ արքայազն Չարլզին փոխանցելու պաշտոնական գործընթացը, ասել է պատմաբան Էդ Օուենսը։ Մասնագետի խոսքով՝ թագուհու որդին գնալով ավելի շատ է փոխարինում նրան տարբեր միջոցառումների ժամանակ։ Այս մասին գրում է Daily Express-ը։
Թագուհու մահը ճգնաժամ չի առաջացնի թագավորական ընտանիքում: Իշխանության խորհրդանշական փոխանցումը Չարլզին արդեն ընթացքի մեջ է։ «Վերջերս արքայազնը հաճախ է փոխարինում մորը իրադարձությունների ժամանակ և իր վրա է վերցնում տիտղոսների նշանակումը, որով նախկինում զբաղվել էր Եղիսաբեթ II-ը»,- ասել է պատմաբանը։
Մասնագետի խոսքով՝ թագավորական ընտանիքի նկատմամբ նման մեծ հետաքրքրության պատճառ է դարձել այն, որ Եղիսաբեթ II-ը գնալով ավելի քիչ է հայտնվում հանրությանը, իսկ վերջերս հայտարարվել էր, որ նա հոսպիտալացվել է հետազոտության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)