Թրամփը հաղթանակ կտաներ Բայդենի նկատմամբ, եթե ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվեին հիմա․ ԶԼՄ֊ներ
Համաշխարհային Մամուլ
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվեին հիմա, ապա պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին ավելի շատ ընտրողներ կաջակցեին, քան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին, գրում է Hill թերթը՝ վկայակոչելով Հարվարդի համալսարանի կատարած ուսումնասիրության արդյունքները։
Ըստ հետազոտության՝ Թրամփին ընտրություններում կպաշտպաներ հարցվածների 48%-ը, ամերիկացիների 45%-ը կքվեարկեր Բայդենի օգտին։
Միևնույն ժամանակ, Բայդենը քաղաքաբնակներից 20 %-ով ավելի ձայն կստանար, քան իր մրցակիցը, իսկ Թրամփին կաջակցեր գյուղական բնակչությունը. նա իր մրցակցին կգերազանցեր 33 %-ով։
Նշվում է, որ այս ուսումնասիրությունն անցկացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան