Գերմանիան նոր կանցլեր ունի
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի նոր կանցլերի պաշտոնում Բունդեսթագը պաշտպանել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի թեկնածությունը։ Հանդիպումը հեռարձաել է N24 հեռուստաալիքը։
Գերմանիայի կառավարության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ առանց բանավեճի։ Առաջին փուլում հաղթելու համար պետք է հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ներկայիս Բունդեսթագում 736 պատգամավորներից առնվազն 369-ն է քվեարկել։
Ընթացակարգի մեկնարկը հայտարարել է Բունդեսթագի նախագահ Բարբել Բախը։ Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել կառավարության ապագա ղեկավարի թեկնածությունը։ Օլաֆ Շոլցն, այսպիսով, Գերմանիայի նորընտիր կանցլերն է։