Ամերիկացիները «հավանություն չեն տալիս» Բայդենի նախագահությանը․ հարցում
Համաշխարհային ՄամուլԱմերիկացիների կեսից ավելին (57%) հավանություն չի տալիս Ջո Բայդենի նախագահությանը, ասվում է Wall Street Journal-ի անցկացրած հարցման մեջ։
Հարցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ բնակիչների 41%֊ը աջակցում է Բայդենին։
Հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը (63%) կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, մինչդեռ 27%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը ճիշտ ուղու վրա է։
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե կեսը (46%) կարծում է, որ 2022 թվականին երկրում տնտեսական իրավիճակը կվատթարանա, հարցվածների 30%-ը հույս ունի, որ այն կբարելավվի։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 16-22-ը, որին մասնակցել է 1500 մարդ։ Սխալի հավանականությունը 2,5 % է, գրում է Wall Street Journal֊ը։