Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև․ արտաքին միջամտության կարիք չկա․ Իրանի նախագահը՝ Էրդողանին
Համաշխարհային ՄամուլԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների շրջանակներում, և արտաքին միջամտության կարիք չկա։ «Մենք պնդում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների շրջանակներում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, և արտաքին միջամտության անհրաժեշտություն չկա»,֊ասել է Ռաիսին։
«Համագործակցության գաղափարը ներկայումս գերիշխում է տարածաշրջանի երկրների միջև, և այցերի փոխանակումն ու խորհրդատվությունները ցույց են տալիս դրա հաջողությունը»,֊ի պատասխան՝ ասել է Էրդողանը։