Իրանն ու Ռուսաստանը 20-ամյա համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն
Ռուսաստան
«Իրանական և ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության փաստաթղթի շուրջ աշխատանքն ավարտելուն»,- այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
Նրա խոսքով` Իրանը ստեղծել է ԱԳՆ նոր ծրագիր՝ ճանապարհային քարտեզ հարեւան երկրների հետ 20-ամյա պայմանագրերի կնքելու համար։
«Ռուսաստանի հետ այս գործընթացը գրեթե ավարտված է»,- ասել է նա ԻԼՆԱ-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ սա Չինաստանի հետ 25 տարի ժամկետով համապարփակ համագործակցության համաձայնագրի նման է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru