ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանին հակազդելու Իսրայելի «գաղտնի» ծրագրի մասին
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը ռազմական տարբերակ է պատրաստում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար, ինչի մասին հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է Galei Zahal ռադիոն` հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պաշտպանության նախարար Գանցը տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչին, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական տարբերակի` կանխելու Իրանի կողմից միջուկային ռումբ ձեռք բերելը` կողմնորոշվելով վերջնաժամկետով»,- ասել է ռադիոն։
Նույն աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ, իր տեղեկություններով, Իրանը մոտ է մեկ միջուկային ռումբի արտադրության համար բավականաչափ ուրան ստանալուն, սակայն «չի պատրաստվում անցնել սահմանը՝ հասկանալով (այդ քայլի) նշանակությունը»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան