Ռուսաստանը կարող է 6 ժամում գրավել Կիևը․ ուկրաինացի գեներալ
Համաշխարհային ՄամուլՌուս զինվորականները կարող են հասնել Կիև և գրավել այն ընդամենը 6 ժամում, եթե էսկալացիա լինի, «Ուկրաինա 24»-ին ասել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի նախկին տեղակալ Սերգեյ Կրիվոնոսը։
Նրա խոսքով՝ առաջին խնդիրը լինելու է երկրի ղեկավարությանը վախեցնելը։
«Ռուսական շարասյունը նորմալ երթով Սումիից Կիև կհասնի 6 ժամում, եթե դիմադրություն չլինի, և եթե մենք պատրաստ չլինենք դրան: Եվ դա բավական կլինի, որպեսզի երկրի իշխանությունները, համեմատաբար, կապիտուլյացիայի ենթարկվեն», - ասել է Կրիվոնոսը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները տարածել էին ամերիկյան հետախուզության տվյալներ, ըստ որոնց՝ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել Ուկրաինա հաջորդ տարվա սկզբին։ Ավելի ուշ գերմանական Bild թերթը հրապարակեց «հարձակման մանրամասն պլանը»։
Պաշտոնական Մոսկվան նման ենթադրությունները կեղծ է անվանում։