Տհաճ է այդ մասին խոսել․ Պուտինը հայտնել է՝ ինչ աշխատանք է կատարել 90-ականներին
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչ աշխատանք է կատարել 1990-ականներին։ Նա հայտնել է, որ ստիպված է եղել գումար վաստակել՝ աշխատելով որպես տաքսու վարորդ։ Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ նման աշխատանքի մասին մտածել է այն բանից հետո, երբ 1996 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը չի կարողացել վերընտրվել քաղաքի ղեկավարի պաշտոնում։ Այնուհետ Պուտինը գլխավորել է իր նախընտրական շտաբը: Արդյունքում՝ Սոբչակի պարտությունից հետո ապագա նախագահը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա՝ աշխատելու։
«Երբեմն ես ստիպված էի գումար վաստակել՝ որպես տաքսու վարորդ։ Տհաճ է այդ մասին խոսել, բայց, ցավոք, այդպես էլ է եղել»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ 90-ականներին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում աշխատելու ժամանակ վարել է Nissan մակնիշի ավտոմեքենա։
«Դա, իհարկե, այնքան էլ բազմաֆունկցիոնալ մեքենա չէր, բայց ինձ շատ էր դուր գալիս», - խոստովանել է նա: