Time-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակողներին ճանաչել է «Տարվա հերոս»
Համաշխարհային ՄամուլTime ամսագիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման վրա աշխատող գիտնականներին անվանել է «Տարվա հերոսներ 2021»՝ նրանց բնութագրելով որպես «հրաշագործներ»: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Պատվաստանյութերի ստեղծմանը մասնակցած գիտնականներից ամսագիրն առանձնացրել է իմունոլոգ Կիզզմեկիա Քորբեթին, ամերիկյան CDC կարգավորիչի փոխտնօրեն Բարնի Գրեմին, հունգարացի կենսաքիմիկոս Կատալին Կարիկոյին և ամերիկացի Դրյու Վայսմանին, ովքեր մշակում են ՌՆԹ տեխնոլոգիան։
«Այս չորսը դժվար թե միայնակ անեին այս դժվարին գործը, ամբողջ աշխարհի գիտնականների հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր էին արտադրում՝ օգտագործելով տարբեր հարթակներ և տեխնոլոգիաներ: Այնուամենայնիվ, նրանք հասել են կարևոր առաջընթացի՝ ներմուծելով նորարարական և բարձր արդյունավետ ՌՆԹ պատվաստանյութ-հիմք», - ասվում է ամսագրում: