Կուբանի նախկին դատավորը, քրեական պատասխանատվությունից խուսափելով, թռել է Երևան
Համաշխարհային ՄամուլԿրասնոդարի շրջանային դատարանի նախկին դատավոր Ելենա Խախալևան մեկ շաբաթ առաջ թռել է Երևան։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիան, որն այսօր պետք է քննարկի Խախալևայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը։
Ինչպես նշում է Legal.report հրատարակությունը, Խախալևային, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել աշխատանքային ժամերին հաճախակի ուղևորությունների համար։ Պաշտպանական կողմը պնդել է, որ դատավորի աշխատավայրը չի սահմանափակվում միայն իր աշխատասենյակով։
Խախալևային զրկել են դատավորի կարգավիճակից, սակայն մինչ այդ էլ նա պնդում էր, որ ինքը դարձել է ձեռներեցների կողմից կազմակերպված ոտնձգությունների զոհ, որոնց օգտին որոշումներ չի կայացրել։