Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի» պայմանագրից
Ռուսաստան
Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի» պայմանագրից։ Մոսկվան համաձայնագրից դուրս գալու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ դա արել է Միացյալ Նահանգները, և նրա եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են երաշխիքներ տալ, որ երկրի տարածքով թռիչքների ժամանակ հավաքված տեղեկատվությունը չի փոխանցվի Վաշինգտոնին:
«Բաց երկնքի» փաստաթուղթը ստորագրվել է 1992 թվականին և դարձել սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկը։ Այն գործում է 2002 թվականից և թույլ է տալիս անդամ երկրներին բացահայտ տեղեկատվություն հավաքել միմյանց ռազմական ուժերի և գործունեության մասին: Մինչ վերջերս 34 պետություն անդամակցում էր պայմանագրին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)