Wikipedia-ի հիմնադիրը սպառնում է ջնջել կայքի ողջ պարունակությունը
Աշխարհ
Աշխարհի ամենամեծ ցանցային հանրագիտարանի՝ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսը սպառնում է ժամանակավորապես ջնջել կայքի ողջ պարունակությունը` ի նշան բողոքի` ընդդեմ ցանցային–գրագողության դեմ պայքարի նոր օրենքի (Stop Online Piracy Act - SOPA), որը նախատեսվում է այս շաբաթ քվեարկության դնել ԱՄՆ Սենատում։
SOPA–ի ընդունվելու դեպքում իշխանություններն իրավունք կստանան պրովայդերներից պահանջել՝ արգելափակել այն բոլոր կայքերը, որտեղ անօրինական ճանապարհով տեղադրված նյութեր կան։ Այս օրենքի ընդունման դեմ ակտիվորեն պայքարում են այնպիսի հզոր ինտերնետային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google–ը, Facebook–ը, Yahoo–ն, Twitter–ը, Kaspersky-ն, Mozilla–ն, eBay–ը, LinkedIn–ը, AOL–ը, Zynga–ն և այլն։
Ինտերնետ–հսկաների ներկայացուցիչների կարծիքով SOPA–ի ընդունվելու դեպքում ԱՄՆ իշխանությունները կայքերի նկատմամբ ձեռք կբերեն չափազանց մեծ ազդեցության լծակներ։
Կայքի էջերի դատարկման ակցիան Ուելսը որոշել է անցկացնել մի քանի ամիս առաջ Իտալիայում համանման հաջողված ակցիայից հետո, երբ հեղինակների հանրությունը որոշեց ժամանակավորապես ջնջել իտալական Wikipedia-ի ողջ պարունակությունը՝ ի նշան բողոքի՝ իրենց իրավունքները ոտնահարող օրենքի դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ