ԱՄՆ֊ն քիմիական զենքով սադրանք է պատրաստում Ուկրաինայում․ Շոյգու
Համաշխարհային ՄամուլԴոնեցկի մարզում տեղակայված ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները քիմիական նյութերով սադրանք են նախապատրաստում Ուկրաինայի արևելքում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ավդիիվկա և Կրասնի Լիման քաղաքներ են մատակարարվել անհայտ քիմիական բաղադրիչներով տանկեր՝ սադրանքներ իրականացնելու համար», - ասել է նա պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նախարարության տվյալներով՝ տարածաշրջան են ժամանել ամերիկյան PMC-ի մոտ 120 ներկայացուցիչներ, որոնք վարժեցնում են ուկրաինական հատուկ ջոկատայիններին։