Բայդենը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետի հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատասխանում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հեռախոսազանգերին։
NEWSru.co.il-ը, հղում անելով Reshet հեռուստաալիքին, գրում է, որ վերջին շաբաթներին Բենեթը մի քանի անգամ փորձել է զրուցել ԱՄՆ նախագահի հետ, սակայն ամեն անգամ Բայդենը խուսափել է խոսել Իսրայելի կառավարության ղեկավարի հետ։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Երուսաղեմի և Վաշինգտոնի միջև կոնֆլիկտի պատճառն այն է, որ Բենեթը հրաժարվում է սառեցնել Հուդեայում և Սամարիայում շինարարությունը, ինչպես նաև պաշոնապես հայտարարել Ատարոտում շինարարության ծրագրի լուծարման մասին: