Անհապաղ և հենց հիմա. Պուտինը կոչ է արել Արևմուտքին ապահովել ՌԴ անվտանգության երաշխիքները
Ռուսաստան
Արևմտյան երկրները խաբեցին Ռուսաստանին, երբ խոստացան չընդլայնել ՆԱՏՕ-ին դեպի Արևելք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարևորը բանակցությունների ընթացքը չէ, արդյունքն է կարևոր: Ոչ մի թիզ դեպի արևելք,- ասում էին մեզ իննսունականներին:֊Ուրեմն ի՞նչ, նրանք ուռճացրել են իրավիճակը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Մոսկվայից երաշխիքներ չի կարելի պահանջել, դրանք Ռուսաստանին պետք է տրամադրեն արևմտյան երկրները։
«Արևմուտքը պետք է երաշխիքներ տա: Անհապաղ, հենց հիմա, և դրա մասին չպետք է խոսել տասնամյակներով»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ Մոսկվայի պահանջների մեջ ավելորդ ոչինչ չկա, խոսքը պետական անվտանգության ապահովման մասին է։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին