Փորձագետները նկարագրել են երրորդ համաշխարհային պատերազմի սցենարը
Համաշխարհային Մամուլ
Փորձագետները Daily Mail-ի բրիտանական հրատարակությանը պատմել են, թե ինչպիսին կլինի երրորդ համաշխարհային պատերազմը մոտ ապագայում։
Նրանց կարծիքով՝ առաջին հերթին տեխնոլոգիաները կլինեն մեծ տերությունների մարտադաշտը։ Փորձագետները նաև նշել են, որ հիպոթետիկ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը պարտադիր կերպով կօգտագործեն հիպերձայնային հրթիռներ, որոնք դժվար է ժամանակին հայտնաբերել և ոչնչացնել` բարձր արագության պատճառով։
Հոդվածում նշվում է, որ լայնածավալ հակամարտության դեպքում հակառակորդ պետությունները կփորձեն միմյանց զրկել հաղորդակցությունից և ինտերնետ հասանելիությունից.
«Դրա համար կկտրեն անդրօվկիանոսային ստորջրյա կապի մալուխները և կսկսեն տիեզերական արբանյակների որսը: Ընդ որում, զանգվածային հրթիռային հարվածը և համացանցում հակառակորդին «կուրացնելը» կարող են տեղի ունենալ միաժամանակ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)