Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌուսաստանԴեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև։
Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում «3+3» տարածաշրջանային հարթակի առաջին նիստի և Ադրբեջանի ու Հայաստանի հանրության ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ, որը նույնպես կայացել է Ռուսաստանի մայրաքաղաքում։
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։