2022 թվականը լինելու է «մահաբեր պատերազմների» տարի․ Կին Չեն Ըն
Համաշխարհային ՄամուլԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կուսակցության տարվա լիագումար նիստում իր վերջին ելույթում մանրամասնորեն չի խոսել ԱՄՆ-ի կամ Հարավային Կորեայի հետ հարաբերությունների մասին, այլ քննարկել է ներքին խնդիրները և հայտարարել հաղթանակ տանելու անհրաժեշտության մասին: Նա հայտարարել է «մահաբեր մեծ պատերազմների» մասին, որոնք լինելու են 2022 թվականին՝ միաժամանակ 2021 թվականը անվանելով «մեծ հաղթանակի տարի», հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կիմ Չեն Ընը ասաց, որ 2022 թվականին ահռելի մահացու պայքար է սպասվում, որը պետք է վճռականորեն սանձազերծել և պետք է հաղթել՝ առանց չնչին հապաղման»,- հայտնում է TsTAK-ը։