Ուկրաինայի նախագահն, անկասկած, Վլադիմիր Պուտինն է․ Պորտնիկով
Համաշխարհային ՄամուլՈւկրաինացիներն ու ռուսները երբեք տարբեր ժողովուրդներ չեն եղել՝ չնայած Կիևի քաղաքական գործիչների բազմաթիվ հայտարարություններին, և դա կարող է հանգեցնել երկրի անհետացմանը։ Այս մասին NTA հեռուստաալիքի եթերում ասել է լրագրող Վիտալի Պորտնիկովը։
Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է ուկրաինացիների՝ պետության շահերը անձնականից վեր դասելու անկարողության պատճառով։ Արդյունքում՝ Կիևը կկորցնի եթե ոչ ամբողջ տարածքը, ապա դրա զգալի մասը։
«Ուկրաինայի նախագահն, անկասկած, Վլադիմիր Պուտինն է, ոչ թե Վլադիմիր Զելենսկին, համենայն դեպս, ուկրաինացիների մեծ մասի համար»,- ամփոփել է Պորտնիկովը։