Սիրիայում հինգ զինվոր է զոհվել ահաբեկչական հարձակման հետևանքով
Համաշխարհային ՄամուլՀինգ սիրիացի զինծառայող է զոհվել «Իսլամական պետության» գրոհայինների զինվորական ավտոբուսի վրա հարձակման հետևանքով, ևս 20-ը վիրավորվել է, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրին։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Սիրիական անապատի երրորդ կայանից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք գրոհայինները հրթիռային հարված են հասցրել ավտոբուսին։
«Հարձակումն ուղեկցվել է 23 միլիմետրանոց ատրճանակի կրակոցներով, ինչի հետևանքով՝ զոհվել է 5 զինվոր, ևս 20-ը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։