Անկարան ուշադիր հետևում է Ղազախստանում ընթացող իրադարձություններին․ Թուրքիայի ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլԹուրքիան ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և վստահ է, որ ճգնաժամը կհաղթահարվի, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Մենք ուշադիր հետևում ենք 2022 թվականի հունվարի 2-3-ը Ղազախստանում սկսված և այսօր առավոտյան կառավարության հրաժարականով ավարտված բողոքի ցույցերին: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարեկամ Ղազախստանի կայունությանը: Մեր հույսը եղբայրական Ղազախստանի խաղաղությունն ու հանգստությունն է: Մենք լիովին վստահ ենք, որ Ղազախստանի ղեկավարությունը կհաղթահարի այս ճգնաժամը: Մենք վստահում ենք Ղազախստանի ժողովրդի ողջախոհությանը և հուսով ենք, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի»,- ասված է հայտարարության մեջ:
«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորված մեր ղազախ եղբայրներին, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներին», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։