Չինաստանի կենտրոնական մասում պայթյուն է որոտացել
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի կենտրոնական մասում՝ Չունցին քաղաքում, պայթյուն է որոտացել։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Տեղեկությունների համաձայն՝ Վուլոնգ շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով՝ մարդիկ փլատակների տակ են մնացել։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ։
Դեպքի վայրում արդեն աշխատում են շտապօգնության ծառայությունները։
2020 թվականի ազգային մարդահամարի տվյալներով՝ Չունցինում ապրում է ավելի քան 32 միլիոն մարդ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)