Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է 216 զինվորական
Համաշխարհային Մամուլ
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է Ազգային գվարդիայի 216 զինծառայող։ Նրանք բոլորը բուժվում են հիվանդանոցներում, հայտնում է զորամիավորման մամուլի ծառայությունը։
Ազգային գվարդիայի զինծառայողները, իրավապահ մարմինների հետ միասին, ներգրավված են եղել անվտանգության ու օրինականության ապահովման գործին երկրի բոլոր քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ջարդեր ու անկարգություններ։ Ուրբաթ առավոտյան մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել հանրապետության հարավում գտնվող Կիզիլորդայում և Թալդիկորգանում երկու գվարդիականի զոհվելու մասին։ Հինգ ժամկետային զինծառայող ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպաների մեծ մասը ստացել է տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)