Ալմաթիում, անկարգությունների ժամանակ, երեխա է սպանվել, ևս մեկը վիրավորվել է
Համաշխարհային Մամուլ
Ալմաթիում, որտեղ հակաահաբեկչական գործողություն է ընթանում, անկարգությունների արդյունքում՝ մեկ երեխա է սպանվել։ Եվս մեկ դեռահաս է վիրավորվել, հայտնել է երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինը։
Ըստ Սաինի՝ հունվարի 5-ին հրազենային վնասվածքից 11-ամյա երեխա է մահացել։ Երեխան ընտանիքի հետ դուրս էր եկել զբոսանքի, երբ հնչել է կրակոցը։
Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, զինված անձինք կրակել են ավտոմեքենայի վրա, որի մեջ հոր հետ եղել է 15-ամյա դեռահաս։ Երեխան ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Վիրավորվել է նաև դեռահասի հայրը, ով գտնվում է հիվանդանոցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)