American Airlines-ի ուղևորը վայրէջքի ժամանակ ներխուժել է օդաչուների խցիկ․ ABC
Համաշխարհային ՄամուլՀոնդուրասի Սան Պեդրո Սուլայից Մայամի թռչող American Airlines ավիաընկերության ուղևորը վայրէջքի ժամանակ ներխուժել է օդաչուների խցիկ և վնասել թռիչքի կառավարման համակարգը։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերության թղթակից Սեմ Սվինին։
Նրա խոսքով՝ ուղևորը ներխուժել է ինքնաթիռի օդաչուների խցիկ և վնասել թռիչքի կառավարման համակարգը։ Օդաչուներից մեկը փորձել է կանգնեցնել ուղևորին, որից հետո վերջինս փորձել է ցած նետվել բաց պատուհանից։ Հաղորդվում է, որ ավիաընկերությունը ևս մեկ ինքնաթիռ է ուղարկել վնասված ինքնաթիռի փոխարեն։