Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային․ Լավրով
Համաշխարհային Մամուլ
Մոսկվան աջակցում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Թուրքիան և Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին կարգավորման հարցերով: Ռուսաստանը օգնեց հասնել նման համաձայնության: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հանդիպում ունեցան Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)