Ես տրանսգենդեր չեմ․ Բրիջիտ Մակրոն
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը հայտնել է, որ նրանք, ովքեր կեղծ լուրեր են տարածել իր տրանսգենդեր լինելու մասին, փոխել են համացանցում իր տոհմածառի տվյալները։
«Սկզբում ես լուռ դիտում, լսում էի, թե ինչ են ասում, մինչև հասկացա, որ փոխել են իմ տոհմածառը։ Եվ հանկարծ պարզվեց, որ ես իմ եղբայրն եմ: Եվ այստեղ խոսքը իմ ծնողների տոհմաբանության մասին է, և սա անընդունելի է»,- ասել է տիկին Մակրոնը RTL France ռադիոկայանի եթերում՝ ի պատասխան իր տղամարդ լինելու մասին լուրերը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիջիթ Մակրոնը բողոք կներկայացնի լուրեր տարածողների դեմ, որոնք պնդում են, որ Ֆրանսիայի նախագահի կինը Ժան-Միշել Տրոնյե անունով տղամարդ է (Տրոնյեն առաջին տիկնոջ օրիորդական ազգանունն է), և նա փոխել է սեռը։